Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Սինուսային բրադիկարդիա

Սինուսային բրադիկարդիան բնորոշվում է սրտի կծկումների թվի նվազումով։ Առաջանում է թափառող նյարդի տոնուսի բարձրացման և սինուսային հանգույցի ավտոմատիկ ֆունկցիայի թուլացման դեպքում։
Սինուսային բրադիկարդիան դիտվում է վարակային հիվանդությունների ապաքինման շրջանում (ըստ Կոլտիպինի՝ ինֆեկցիոն պրոցեսների երկրորդ փուլում), ինչպես նաև այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են ուղեղի ուռուցքը, վնասվածքը, մենինգիտը։ Հանդիպում է նաև միքսեդեմայի ժամանակ, երբ սիմպաթիկ նյարդակենտրոնների տոնուսը լինում է ընկճված՝ վահանագեղձի թերֆունկցիայի հետևանքով։ Սինուսային բրադիկարդիան լինում է լյարդի, աղեստամոքսային տրակտի և այլ հիվանդությունների դեպքում և, հավանական է, որ ռեֆլեքսային բնույթ ունի։ Առողջ երեխաների մոտ ռեֆլեքսային դանդաղասրտություն կարելի է առաջացնել Աշներ-Դանինի փորձով։ Որոշ դեպքերում դանդաղասրտությունը կարող է լինել բնածին և տվյալ երեխայի համար՝ ֆիզիոլոգիական վիճակ։

 

Սինուսային բրադիկարդիան ԷՍԳ-ի վրա արտահայտվում է նորմալ ձևով, բայց սրտային ցիկլի սակավ հաճախությամբ, T—P և որոշ չափով PQ տարածությունների երկարացմամբ, որտեղ, սակայն, PQ-ն 0,20 վայրկյանից չի անցնում։ Որոշ չափով երկարում է նաև սրտային լրիվ ցիկլի տևողությունը (նկ. 53)։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ